Մնացականյանը փաստեր է ներկայացրել ԿԽՄԿ նախագահին - Mediamax.am

1530 դիտում

Մնացականյանը փաստեր է ներկայացրել ԿԽՄԿ նախագահին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ժնեւում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Փեթեր Մաուերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:

Մնացականյանը ներկայացրել է Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների եւ սպանությունների փաստերը՝ նշելով, որ «մարդու իրավունքները եւ դրանց պաշտպանությունը համընդհանուր են՝ անկախ տվյալ տարածքի կարգավիճակից, եւ այս կապակցությամբ ցանկացած այլ մեկնաբանություն կտրականապես անընդունելի է»:

 

ԿԽՄԿ նախագահը կարեւորել է կրակի դադարեցման շուրջ համաձայնության կյանքի կոչման եւ զոհվածների մարմինների հավաքագրման ու փոխանակման պայմանավորվածության կատարմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին