Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն այսօր Երեւանում քննադատել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությունը։
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի հետ հանդիպմանը Հունաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ:
«Այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու եւ բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:
«Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը եւ զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը եւ Հունաստանի արտգործնախարարն անընդունելի են համարել Թուրքիայի քաղաքականությունն ու մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: