Մնացականյանը խոսել է հրադադարի համար անհրաժեշտ միջոցի մասին - Mediamax.am

1375 դիտում

Մնացականյանը խոսել է հրադադարի համար անհրաժեշտ միջոցի մասին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Մոսկվայում քննարկել են օպերատիվ իրադրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հանդիպմանն ասել է, որ «չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը եւ շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը»։

 

Նա առանձնահատուկ ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման եւ այդ ռեժիմի ամրապնդման կարեւոր միջոց:

 

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հեռահար ձեւաչափով հանդիպմանը միացել է նաեւ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին