Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք իսրայելական զինատեսակների վաճառքը Ադրբեջանին կարող է հետաքննության առարկա դառնալ:
Jerusalem Post-ը հայտնում է, որ այսօր առավոտյան իսրայելական Army Radio-ի հաղորդավարը նման հարց է ուղղել Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիցին, սակայն վերջինս այն անպատասխան է թողել:
Ալոն Ուշպիցն ասել է, որ Իսրայելը ողջունում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ մտադիր է առաջիկա ամիսներին շարունակել հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: