Գերմանիան չի բացառում իր չեզոք դիրքորոշման վերանայումը - Mediamax.am

exclusive
20331 դիտում

Գերմանիան չի բացառում իր չեզոք դիրքորոշման վերանայումը


Լուսանկարը` https://bilder.t-online.de/


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն այսօր չի բացառել իր երկրի չեզոք դիրքորոշման վերանայումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:

Այսօր Բունդեսթագում ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցուպատասխանի ժամանակ Ձախերի կուսակցությունից Գրեգորի Գիզին հարցրել է նախարարին.  դաշնային կառավարությունը շարունակելո՞ւ  է միջնորդական դիրքից չեզոքություն պահպանելով հանդես գալ կողմերին հրադադարի եւ բանակցությունների վերադարձի կոչելով, թե՞ պատրաստ է համերաշխություն ցուցաբերել հայերի հետ:

 

Գերմանիայի արտգործնախարարն ի պատասխան ասել է.  

 

«Ոչ միայն մենք, այլեւ շատ այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ պատրաստ են միջնորդական դեր ստանձնել: Եվ նման դերը որպես կանոն պարտավորեցնում է չեզոքության որոշակի չափ, այլապես որպես միջնորդ չեք ընդունվի: Եթե ներկա իրավիճակը շարունակվի, երբ Հայաստանը կրակը դադարեցնելու առաջարկ է արել, իսկ Ադրբեջանը՝ մերժել է, ապա մենք պետք է մեզ հարցադրում անենք, որքանո՞վ է հնարավոր նման դեպքում շարունակել երկու կողմերի հանդեպ հավասարապես չեզոք դիրքորոշում պահպանել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին