Երեւան: Մեդիամաքս: Հունաստանն այսօր Ադրբեջանից իր դեսպանին հետ կանչելու որոշում է կայացրել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, որոշման պատճառ են դարձել Բաքվի հայտարարություններն այն մասին, որ «Հունաստանն իր տարածքում հանդուրժում է ահաբեկիչներին»:
Հատկանշական է, որ Հունաստանի ներկայիս դեսպանը Բաքու էր ժամանել ընդամենը մեկ ամիս առաջ:
Սեպտեմբերին 2-ին՝ ընդունելով նրա հավատարմագրերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհել էր Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությունից:
















