Մնացականյանն ու Լավրովը քննարկել են խաղաղ գործընթացը - Mediamax.am

2196 դիտում

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են խաղաղ գործընթացը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցում քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները եւ այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը:

Զոհրաբ  Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը։

 

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաեւ մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

 

Մեդիամաքսը նշում է, որ այսօր Մոսկվայում Սերգեյ Լավրովը հանդիպել է պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին