Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 12-ի ուշ երեկոյան Կրեմլի մամուլի հաղորդագրություն է տարածել Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցի մասին, որը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, հաստատվել է բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական գործընկերության ամրապնդումը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը:
Իլհամ Ալիւեը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսային վարակի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի գրանցման կապակցությամբ:
Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների մասին՝ հուլիսին ադրբեջանա-հայկական պետական սահմանին տեղի ունեցած իրավիճակի լարման համատեքստում: Ռուսաստանյան կողմից ընդգծվել է լարման աճին նպաստող որեւէ գործողություն բացառելու կարեւորությունը»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: