Իրանում քննադատել են Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու որոշումը - Mediamax.am

4140 դիտում

Իրանում քննադատել են Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու որոշումը


Հոսեյն Ամիր-Ադբոլահիանը
Հոսեյն Ամիր-Ադբոլահիանը

Լուսանկարը` middleeastmonitor.com


Երեւան: Մեդիամաքս: Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Ադբոլահիանն ասել է, որ Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը «հակասում է Պաղեստինի ժողովրդի շահերին»:

Իրանական MEHR լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր-Ադբոլահիանն ասել է, որ Հայաստանի կառավարության որոշումն «անակնկալ» է եղել եւ «այդ քայլն, անկասկած, հակամարտության մեջ է մտնում Պաղեստինի ժողովրդի շահերի հետ եւ բացասական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության եւ անվտանգության վրա»:

 

Հայաստանը դեսպանություն կբացի Իսրայելում

Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է, որ Թեհրանի եւ Երեւանի բարեկամական հարաբերությունները կարեւոր գործոն են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովելու առումով եւ հույս է հայտնել, որ «Հայաստանի կառավարությունը կվերանայի իր դիրքորոշումը եւ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր Պաղեստինի ճնշված ժողովրդին օգնելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին