Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններում ավելի գործնական քայլեր կատարելու ժամանակն է:
«Համագործակցության հնարավորությունները շատ ավելին են, քան ներկա մակարդակն է»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբայի հետ հանդիպմանը:
Համագործակցության ավանդական ոլորտներին զուգահեռ՝ կողմերը կարեւորել են փորձի փոխանակումն ու համատեղ փոխշահավետ նախագծերի մշակումը նորագույն տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: