Հայաստանը կխորացնի կապերը Իրաքյան Քուրդիստանի հետ - Mediamax.am

4483 դիտում

Հայաստանը կխորացնի կապերը Իրաքյան Քուրդիստանի հետ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը կարեւորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը:

Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Դավոսում հանդիպելով Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

 

Նախագահն ասել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Մերձավոր Արեւելքի զարգացումներին եւ Իրաքի հետ դինամիկ հարաբերությունների համատեքստում շարունակելու է ակտիվացնել ու խորացնել կապերը նաեւ անմիջականորեն Իրաքյան Քուրդիստանի հետ։

 

Հնարավոր համագործակցության ոլորտներ են դիտարկվել տեղեկատվական տեխնոլոգիաները, ստեղծագործ կրթությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային կառավարումը։ Հայաստանի նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է տրամադրել իր փորձը էլեկտրոնային կառավարման ոլորտում։

 

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի համալսարաններում Իրաքից, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանից երիտասարդների ուսման հեռանկարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին