Երեւան: Մեդիամաքս: Նիդեռլանդների խորհրդարանն այսօր գրեթե միաձայն ընդունել է ԱԳՆ 2020թ. բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երեւանում Նիդեռլանդների դեսպանության բացման համար։
Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Նախկինում Հայաստանում Նիդեռլանդների համար վիզայի դիմումներ էր ընդունում Գերմանիայի դեսպանությունը:
2019թ. հուլիսի 3-ից նիդեռլանդական կողմն այս գործը պատվիրակել է Երեւանում գործող VFS.GLOBAL ընկերությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: