Հայաստանը ԵՄ-ի հետ կապերը կամրապնդի գործնական քայլերով - Mediamax.am

2623 դիտում

Հայաստանը ԵՄ-ի հետ կապերը կամրապնդի գործնական քայլերով


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ հետ փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Այս մասին նախարարը նշել է Բրատիսլավայում՝ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հետ հանդիպմանը:

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ոլորտը կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարեւորությունը եւ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի էական նշանակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին