Հայաստան կայցելի Հունաստանի նախագահը - Mediamax.am

Մարտ 06, 2026
4427 դիտում

Հայաստան կայցելի Հունաստանի նախագահը


Պրոկոպիոս Պավլոպուլոսը
Պրոկոպիոս Պավլոպուլոսը

Լուսանկարը` https://www.ethnos.gr/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը:

Նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Արմեն Սարգսյանի եւ Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետեւ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: 

 

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

 

Նախատեսվում են Հունաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պրոկոպիոս Պավլոպուլոսին կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

 

Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, ինչպես նաեւ կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչների հետ: 




Մեր ընտրանին