Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետը - Mediamax.am

3339 դիտում

Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետը


Լուսանկարը` reutersmedia.net


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով սեպտեմբերի 28-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը:

Կառավարությունում նշել են, որ նախատեսվում են նաեւ Սինգապուրի վարչապետի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

 

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Լի Սյեն Լունը հոկտեմբերի 1-ին Երեւանում կմասնակցի նաեւ Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ Ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին