Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ Իսրայելն ու Հայաստանը ունեն համագործակցության մեծ հնարավորություններ։
«Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»,- ասել է նա Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Էլիավ Բելոցերկովսկիից հավատարմագրերի ընդունման ընթացքում:
Էլիավ Բելոցերկովսկին էլ հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցությունն ընդլայնելու եւ երկկողմ կապերն ամրապնդելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: