ԵԱՏՄ-ում զգայուն հարցերը պետք է արագ լուծել, ասել է Փաշինյանը - Mediamax.am

4722 դիտում

ԵԱՏՄ-ում զգայուն հարցերը պետք է արագ լուծել, ասել է Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հանդես է եկել ծավալուն ելույթով:

Մեդիամաքսը հատվածներ է առանձնացրել վարչապետի ելույթից։

Ինտեգրացիոն տարածքի արդյունավետ օգտագործում

Մենք ձգտում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը՝ միեւնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Մեր կառավարության գործունեության առաջնահերթությունները համահունչ են միության հիմքում դրված փիլիսոփայությանը։

Ապրանքաշրջանառության աճ

Եվրասիական տնտեսական միության երկրների տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ 2018-ին հասել է 28,5%-ի։ Արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է 20%-ով, իսկ ընդհանուր ապրանքաշրջանառությունը՝ 11%-ով։

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը»

ԵԱՏՄ կարեւորագույն ինտեգրացիոն ուղղություններից է գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը եւ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի աստիճանաբար ձեւավորումը։

Մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել այն ջանքերը, որոնք ուղղված են ոչ խտրական հիմքի վրա էներգառեսուրսների գնագոյացման զգայուն հարցի արագ լուծմանը եւ դրանց տարանցմանը ԵԱՏՄ պետությունների տարածքներով՝ այդ թվում հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:

Աշխարհագրության ընդլայնում

Հայաստանը պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման եւ նոր գործընկերությունների որոնման ուղղությամբ:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Նորմատիվ-իրավական բազայի բարելավում

Ոչ պակաս կարեւոր է նաեւ նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող եւ մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների արդյունավետ իրականացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին