Մոսկվան եւ Երեւանը գազային հարցի երկարաժամկետ լուծում են քննարկում - Mediamax.am

Փետրվար 21, 2026
4476 դիտում

Մոսկվան եւ Երեւանը գազային հարցի երկարաժամկետ լուծում են քննարկում


Լուսանկարը` TASS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը եւ Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման ամբողջական ծրագրի նախագիծը:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, այդ մասին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ժամանելու է Երեւան, որտեղ ապրիլի 30-ին կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:

 

«Մեր երկրները մեծ ուշադրություն են հատկացնում համագործակցությանը գազային ոլորտում: Պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման ամբողջական ծրագրի նախագիծը», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

 

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստան գազ է մատակարարում արտոնյալ գներով, որոնք որոշվում են պայմանագրային եղանակով:




Մեր ընտրանին