Մարի Յովանովիչը հայտնվել է սկանդալի կիզակետում - Mediamax.am

2189 դիտում

Մարի Յովանովիչը հայտնվել է սկանդալի կիզակետում


Լուսանկարը` https://www.kyivpost.com


Երեւան: Մեդիամաքս: Մարի Յովանովիչը, որը 2008-2011թթ. զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, հայտնվել է սկանդալի կիզակետում Կիեւում, որտեղ նա գլխավորում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը:

«Կոմերսանտ» թերթը գրում է, որ Մարի Յովանովիչին քննադատում են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ուկրաինայում:

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, կոչ է արել փոխարինել Մարի Յովանովիչին, ում նա անվանել է պետության ներկա ղեկավարի դեմ գործող «Օբամայի դեսպան»։

 

Մինչ այդ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սենսացիոն խոստովանություն էր արել այն մասին, որ 2016 թ. ամռանը Մարի Յովանովիչը նրան հանձնել էր «դեսպանատան ընկերների» ցանկը, որոնց դեմ ոչ մի քրեական գործ չի կարող հարուցվել:

 

Լուցենկոն The Hill-ին տված հարցազրույցում ասել է.

 

«Ցավոք, մեր առաջին հանդիպման ժամանակ Կիեւում ԱՄՆ դեսպանը ինձ հանձնեց այն անձանց ցուցակը, որոնց մենք չպետք է հետապնդենք։ Ես պատասխանեցի, որ դա անընդունելի է: Այս երկրում ոչ ոք՝ ոչ մեր նախագահը, ոչ մեր խորհրդարանը, ոչ էլ ԱՄՆ դեսպանը, չեն կանգնեցնի ինձ հանցագործություն կատարած անձանց քրեական հետապնդումից»։

 

Իսկ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ջո ԴիԳենովան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Մարի Յովանովիչը վատ է արտահայտվել ԱՄՆ նախագահի մասին ուկրաինական պաշտոնյաների հետ զրույցներում եւ կոչ է արել նրանց չլսել Թրամփին եւ չմտահոգվել վերջինիս քաղաքականությամբ, քանի որ նրան իմպիչմենթի են ենթարկելու»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին