Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանության բացման հարցը - Mediamax.am

3626 դիտում

Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանության բացման հարցը


Գրիգոր Հովհաննիսյանը
Գրիգոր Հովհաննիսյանը

Լուսանկարը` MARC ISRAEL SELLEM/THE JERUSALEM POST


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանության բացման հարցը՝ չպայմանավորելով իր որոշումը Երեւանում Իսրայելի դեսպանության բացմամբ:

Այդ մասին The Jerusalem Post-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

 

Դիվանագետն ասել է, որ դեսպանության բացումը թույլ կտա երկու երկրների կապերը դուրս բերել նոր մակարդակի վրա։ Գրիգոր Հովհաննիսյանը նկատել է, որ խոսքը չի գնում Երուսաղեմում դեսպանություն բացելու մասին։ 

 

«Հայաստանի նման փոքր երկրի համար դժվար է էապես շեղվել ավանդական դիրքորոշումից՝ առանց լուրջ արձագանքներ հրահրելուց: Ես չէի կենտրոնանա ապագա դեսպանության տեղակայման վայրի վրա: Կարեւորը հարաբերություններն ամրապնդելն է», - ասել է փոխնախարարը:

 

 

Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանը ցանկանում է, որպեսզի Իսրայելը հետեւի ԱՄՆ եւ եվրոպական շատ երկրների օրինակին, որոնք Ադրբեջանին եւ Հայաստանին զենք եւ զինամթերք չեն վաճառում:

 

ՀՀ փոխարտգործնախարարը նկատել է, որ Հայաստանը Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը չի դիտարկում որպես հարաբերությունների խորացման նախապայման:

 

Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանը կողջուներ «պատմական փաստի ճանաչումը, բայց դա նախապայման չէ Իսրայելի հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու համար»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին