Երեւանում մեկնաբանել են Լավրովի խոսքերը նոր համաձայնագրի մասին - Mediamax.am

4570 դիտում

Երեւանում մեկնաբանել են Լավրովի խոսքերը նոր համաձայնագրի մասին


Աննա Նաղդալյանը
Աննա Նաղդալյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Երեւանն ու Մոսկվան կնքելու են համաձայնագիր, որը կբացառի օտարերկրյա զինվորականների ներկայությունը Հայաստանում:

«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում:

 

Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները», - ասել է Աննա Նաղդալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին