Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ - Mediamax.am

Դեկտեմբեր 10, 2025
3818 դիտում

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու եւ դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման եւ ժողովուրդների բարեկեցության, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին