Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Վիկտոր Բիյագովը (նստավայրը՝ Մոսկվա):
Վիկտոր Բիյագովը նախկինում ղեկավարել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։
















