Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն մասնակցել է Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։
Այն բացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևոր հարցեր:
Նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը ելույթով հանդես կգա տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: