Նիկոլ Փաշինյանը կայցելի Լիբանան - Mediamax.am

Փետրվար 23, 2026
7444 դիտում

Նիկոլ Փաշինյանը կայցելի Լիբանան


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:

Կառավարությունում նշել են, որ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

 

Նախատեսված են նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաեւ այցելություն Բեյրութի հայկական հոգեւոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ։ 




Մեր ընտրանին