Փաշինյանը Վրաստանի նորընտիր վարչապետին հրավիրել է Հայաստան - Mediamax.am

Փետրվար 25, 2026
7138 դիտում

Փաշինյանը Վրաստանի նորընտիր վարչապետին հրավիրել է Հայաստան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Մամուկա Բախտաձեի պաշտոնավարման շրջանում «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել»։

 

«Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը:

 

Մաղթում եմ Ձեզ հաջողություն՝ բարեփոխումների իրագործման նոր փուլում, եւ հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը»,- ասված է ուղերձում։




Մեր ընտրանին