Փաշինյան. Մենք արժեւորում ենք ՌԴ-ի հետ բարեկամական կապերը - Mediamax.am

4512 դիտում

Փաշինյան. Մենք արժեւորում ենք ՌԴ-ի հետ բարեկամական կապերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, մաղթել խաղաղություն եւ բարգավաճում:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

 

Վլադիմիր Պուտինի հղված ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Մենք Հայաստանում արժեւորում ենք մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերը, որոնք հուսալի հիմք են դարձել զարգացնելու միջպետական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հունով։

 

Խորին համոզմունք ունեմ, որ կառուցողական փոխգործակցության հետագա ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում, ինչպես նաեւ փոխշահավետ ծրագրերի համատեղ առաջմղումը տնտեսության եւ մշակութային-հումանիտար ոլորտներում լիարժեք համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։

 

Համոզված եմ, որ վերջերս կայացած մեր հանդիպումը Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում եւս մեկ քայլ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման եւ հարստացման համար՝ ի նպաստ մեր ժողովուրդների եւ պետությունների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին