ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ - Mediamax.am

4192 դիտում

ՀՀ նախագահը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

 

Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության եւ փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը:

 

Համոզված եմ, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում եւս բխելու է մեր ժողովուրդների եւ երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովմանը»,- ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին