Թրամփը շնորհավորել է Փաշինյանին - Mediamax.am

Փետրվար 13, 2026
7465 դիտում

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին


Դոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` cnn.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում՝ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում»,- ասված է Դոնալդ Թրամփի ուղերձում, որը տարածել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:

 

«Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, քաղաքական բոլոր կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան:

 

Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ հայ ժողովրդին»,- գրել է ԱՄՆ նախագահը Նիկոլ Փաշինյանին:




Մեր ընտրանին