Նալբանդյանը մեկնաբանել է Երուսաղեմի կարգավիճակի հարցը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
19570 դիտում

Նալբանդյանը մեկնաբանել է Երուսաղեմի կարգավիճակի հարցը


Էդվարդ Նալբանդյանը
Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել մեկնաբանությամբ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշում է կայացրել, ինչն առաջացրել է արաբական մի շարք երկրների եւ Թուրքիայի դժգոհությունը:

 

«Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարեւորագույն խնդիրներից է եւ կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տեւական անվտանգության եւ խաղաղության հաստատման համար։

 

Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետեւում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին», - ասել է Նալբանդյանը:




Մեր ընտրանին