ԵՄ-ն պատրաստ է ստորագրել ԵՄ-Հայաստան համաձայնագիրը - Mediamax.am

exclusive
17997 դիտում

ԵՄ-ն պատրաստ է ստորագրել ԵՄ-Հայաստան համաձայնագիրը


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակությունն այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանն առաջիկայում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, եւ այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան հայտնել են  Հայաստանում ԵՄ պատվիրակությունում։

 

Ավելի վաղ Բրյուսելում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը Տալլինում կայացած Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում հաստատել էր նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը. «Հայաստանի հետ կնքված համաձայնագիրն անպայման կստորագրվի: Դա պարզ է եւ ենթակա չէ քննարկման»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին