Հեֆերնին «դուրս են մղում» ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնից - Mediamax.am

19430 դիտում

Հեֆերնին «դուրս են մղում» ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: 2011-2014թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ջոն Հեֆերնին «դուրս են մղում» Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնից:

 Այդ մասին գրում է ամերիկյան Foreign Policy ամսագրի կայքը՝ վկայակոչելով գործող եւ նախկին վարչակազմի իր աղբյուրները:

 

Ս.թ. հունվարին Ջոն Հեֆերնը նշանակվել էր Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար: Նա փոխարինեց Վիկտորիա Նուլանդին՝ դառնալով այն պաշտոնյաներից մեկը, ովքեր պատասխանատու են Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջաններում, ներառյալ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մշակման եւ իրականացման համար: Մինչ պաշտոնակատար դառնալը Հեֆերնը պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալն էր:

 

Ս.թ. հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրեց Ուեսս Միտչելի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնի համար: Նրա թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից:

 

Foreign Policy-ն գրում է, որ Ուեսս Միտչելի նշանակումից հետո Ջոն Հեֆերնը պետք է վերադառնար պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնին եւ դառնար նորանշանակ պաշտոնյայի առանցքային թիմակիցը, սակայն նրան «դուրս են մղում»:

 

«Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես է վարչակազմը վարվում մեր ամենտաղանդավոր եւ իրական ինստիտուցիոնալ գիտելիքներ ունեցող դիվանագետների հետ», - Foreign Policy-ին ասել է Պետքարտուղարության նախկին աշխատակից, որը ցանկացել է անանուն մնալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին