Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) եզրակացրել է, որ Հայաստանը 2016թ. կոռուպցիայի դեմ պայքարում որոշակի առաջընթաց է գրանցել, սակայն պատգամավորների եւ դատավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու առումով բավարար քայլեր չեն իրականացվել։
«2016թ. վերջին Հայաստանը հաջողությամբ իրականացրել է GRECO-ի բոլոր առաջարկությունները՝ կապված կոռուպցիոն իրավախախտումների քրեականացման եւ քաղաքական ֆինանսավորման թափանցիկության հետ։ Սակայն, GRECO-ի առաջարկությունները՝ խորհրդարանի անդամների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ, չեն իրականացվել»,- ասված է GRECO-ի՝ նախօրեին հրապարակած զեկույցում։
Բացի այդ, Հայաստանը չի իրականացրել դատավորների շրջանում կոռուպցիայի կանխարգելման GRECO-ի ներկայացրած առաջարկությունների 43%-ը։
Ամբողջությամբ իրականացվել է առաջարկությունների 14%-ը, իսկ մնացած՝ 43%-ը միայն մասամբ են իրականացվել։
GRECO-ն Եվրոպայի խորհրդի կառույցներից է, որն օգնում է անդամ երկրներին հայտնաբերել հակակոռուպցիոն քաղաքականության թերությունները՝ առաջարկելով անհրաժեշտ իրավական, ինստիտուցիոնալ եւ գործնական բարեփոխումներ: Կազմակերպությանն անդամակցում են Եվրոպայի խորհրդի 47 անդամ երկրները, Բելառուսը եւ ԱՄՆ-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: