Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» (NATO Charity Bazaar) ամենամյա տոնավաճառը, որի ամբողջ հասույթը տրամադրվում է միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ նոյեմբերի 20-ին կայացած տոնավաճառին 42 երկրների շարքում այս տարի առաջին անգամ մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։
Հայկական տաղավարում ներկայացվել են հայ վարպետների ձեռագործ հուշանվերներն ու զարդերը, հայկական կոնյակն ու գինին, ինչպես նաեւ մշտական ներկայացուցչության դիվանագետների կանանց պատրաստած քաղցրավենիքը:
Միջոցառմանը հայկական ժողովրդական պարերի ծրագրով հանդես է եկել Բրյուսելի «Հայք» պարային համույթը:
ՀՀ առաքելությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երեւանի կոնյակի գործարանն ու Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանը։
««ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» կազմակերպության միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության շարունակական եւ արդյունավետ մասնակցության շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի ֆինանսավորում ստանալ նաեւ Հայաստանի տարբեր բարեգործական կազմակերպությունների համար»,- նշել են ԱԳՆ-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: