Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը բուժվում է հարբուխից, այսօր տեղեկացրել է նրա մամուլի ծառայությունը:
Reuters գործակալությունը կարծիք է հայտնել, որ Ղազախստանի նախագահի հիվանդությունը կարող է «դիվանագիտական բնույթ» կրել եւ կապված լինել հոկտեմբերի 13-ին Հայաստան նախատեսվող այցի հետ:
Այսօր առավոտյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում նախատեսված է ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
Reuters-ը նշում է, որ Ղազախստանում հազվադեպ են տեղեկություններ հաղորդում երկրի 76-ամյա ղեկավարի առողջության մասին, որը, երկրի օրենսդրության համաձայն, պետական գաղտնիք է համարվում:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ ապրիլյան պատերազմի օրերին Ղազախստանի դիրքորոշման պատճառով Երեւանում չէր կայացել ԵԱՏՄ անդամ-երկրների վարչապետների հանդիպումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: