Ռուսաստանի ԱԳՆ-ին դուր չի եկել ԵՄ արձագանքը Երեւանի դեպքերին - Mediamax.am

16632 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ-ին դուր չի եկել ԵՄ արձագանքը Երեւանի դեպքերին


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պարում է Սոչիում՝ ՌԴ-ԱՍԵԱՆ գագաթնաժողի շրջանակում կայացած ընդունելության ժամանակ:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պարում է Սոչիում՝ ՌԴ-ԱՍԵԱՆ գագաթնաժողի շրջանակում կայացած ընդունելության ժամանակ:

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ-ում քննադատել են Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության հայտարարությունը՝ Երեւանի դեպքերի վերաբերյալ:

 

«Զարմանալի կերպով այդ փաստաթղթում ուղիղ ու հստակ կերպով չեն դատապարտվել հանցագործ գործողությունները՝ զինված հարձակումը ոստիկանական շենքի վրա, ոստիկանի սպանությունը, պատանդներ վերցնելը: Դրա փոխարեն նկատելի շեշտադրում է արվել իշխանություններին ներկայացվող պահանջներին՝ պահպանել «համաչափությունը» եւ հետաքննել ոստիկանության «անհամաչափ գործողությունները»: Դժվար է ազատվել տպավորությունից, որ Եվրամիության դիվանագետները բացահայտ աջակցում են այն ուժերին, որոնք ձգտում են ցնցումներ առաջացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակում», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:

 

Մեդիամաքսը նշում է, որ հուլիսի 21-ին ընդունված հայտարարության մեջ Եվրոպական Միության Պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ հայտարարել էր որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է: Հայտարարության մեջ ասված էր նաեւ, որ ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին