Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 2-ին կայցելի Փարիզ, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Մայիսի 31-ին Բրյուսելում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը միջնորդների հետ: Կողմերը քննարկել են մայիսին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպման արդյունքները, ինչպես նաև հունիսյան գագաթաժողովի նախապատրաստման հարցերը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: