Հայ-վրացական կապերը որակական նոր փուլում են, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

8682 դիտում

Հայ-վրացական կապերը որակական նոր փուլում են, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել եւ թեւակոխել են որակական նոր փուլ:

Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է Թբիլիսիում՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով:

 

«Մեր երկրների միջեւ ընթացող բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ փոխայցելությունները խոսքերիս վառ վկայությունն են: Կարեւորում եմ նաեւ այն, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն իրականացվում է լիակատար փոխվստահության պայմաններում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ նախագահը նկատել է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը եւ Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար չեն անդրադարձել երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա:

 

«Հավատացած եմ, որ մեր երկրների ներգրավումը տարբեր ինտեգրացիոն կառույցներում ոչ միայն չեն խոչընդոտում, այլեւ ավելացնում են մեր համակողմանի համագործակցության հնարավորությունները»,- նշել  ՀՀ նախագահը՝ հիշեցնելով, որ 2014թ. երկկողմ առեւտրաշրջանառությունն ավելացել է, եւ նույն միտումը կա 2015թ. 9 ամիսների արդյունքով:

 

Անդրադառնալով վաղը Թբիլիսիում կայանալիք Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծմանը՝ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին սրբավայրի վերականգնման աշխատանքներին աջակցելու համար:

 

«Հավատացած եմ, որ միայն այս կերպ` հոգատարությամբ միմյանց մշակութային ժառանգությանը վերաբերվելով, մենք կարող ենք պահպանել ու բազմապատկել մեր ձեռքբերումները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին