Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը - Mediamax.am

9857 դիտում

Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը


Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարին կգլխավորի ԵՏՄ գերագույն մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Այդ մասին այսօր Ղազախստանում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

«Մենք որոշում ընդունեցինք, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից Հայաստանը նախագահելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Մենք նաեւ որոշել ենք, թե ով կգլխավորի հանձնաժողովը Վիկտոր Խրիստենկոից հետո: Դա Տիգրան Սարգսյանն է, ՀՀ նախկին վարչապետը: Նրան հավանություն է տվել Ռուսաստանի նախագահը. նրանք ժամանակին աշխատել են իրար հետ: Ասում են, նա շատ փորձառու եւ զարգացած մասնագետ է: Այդ պատճառով էլ մենք նրան նշանակել ենք այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնին: Եվ փետրվարի 1-ից նա կսկսի իր աշխատանքը»,- հայտարարել է նա:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Տիգրան Սարգսյանը 2014 թ-ի հունիսին նշանակվել էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին