Ադրբեջանը կվերանայի հարաբերությունները Եվրամիության հետ - Mediamax.am

Հոկտեմբեր 04, 2025
8573 դիտում

Ադրբեջանը կվերանայի հարաբերությունները Եվրամիության հետ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը վերանայելու է Եվրոպական միության հետ հարաբերությունները՝ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի պատճառով:

Ադրբեջանը չեղարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսվող Եվրահանձնաժողովի պատվիրակության այցը Բաքու, որի ընթացքում պետք կայանային ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ նախնական բանակցությունները, հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:

 

Այցի հետաձգման մասին որոշումը կապված է նախօրեին Եվրախորհրդարանի  կողմից ընդունված Ադրբեջանին վերաբերող «կանխակալ բանաձեւի հետ»:

 

«Ընդհանրապես, մենք պետք է վերանայենք մեր կապերը Եվրամիության հետ, որտեղ ուժեղ են հակաադրբեջանական, հակաիսլամական միտումները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ այսօր Բաքվում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը դիվանագետին հայտնել է երկրի դիրքորոշումը Եվրախորհրդարանի բանաձեւի հետ կապված:

 

«Ադրբեջանը խստորեն դատապարտում է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը: Այն ունի կանխակալ եւ ապակառուցողական բնույթ եւ հարված է հասցնում Ադրբեջանի ու ԵՄ-ի հարաբերություններին», - ասել է Մամեդգուլիեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին