Աբրահամյանի այցը «կնպաստի Թբիլիսիի ու Երեւանի մտերմացմանը» - Mediamax.am

Փետրվար 13, 2026
5690 դիտում

Աբրահամյանի այցը «կնպաստի Թբիլիսիի ու Երեւանի մտերմացմանը»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին

Լուսանկարը` Ի.Ղարիբաշվիլիի անձնական արխիվ


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ իր հայ պաշտոնակից Հովիկ Աբրահամյանի ոչ պաշտոնական այցը Բաթումի, որ կայացել է մայիսի 17-18-ը, կարող է «էլ ավելի խորացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ»:

Նրա խոսքով՝ Վրաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանում եւ ձգտում  է հարաբերությունները զարգացնել բոլոր հարեւանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ:

 

«Այդ բոլոր երկրների հետ մենք լավ հարաբերություններ ունենք»,- ասել է նա:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ պաշտոնական այցով մեկնել է Աջարիա, որտեղ հանդիպել է վրացի իր պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

 

Կառավարությունների ղեկավարները քննարկել են երկու պետությունների «ընկերական եւ բարիդրացիական հարաբերությունները», հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:




Մեր ընտրանին