Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
exclusive
28560 դիտում

Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Լուսանկարը` http://www.tt.com


Երեւան: Մեդիամաքս: Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Ինչպես Մեդիամաքսի թղթակցին հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են ցեղասպանություն:

 

«Բանաձեւում նշվում է նաեւ Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան եւ Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին»,-  ասել է Պետո Դեմիրճյանը:

 

Նա հավելել է, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Պետո Դեմիրճյանի խոսքով՝ ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երեւանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը:




Մեր ընտրանին