Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից Հայաստանում Լիտվայի դեսպանությունը սկսել է համագործակցել Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հետ:
Դիմումները Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար դեպի Էստոնիա, Դանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Իսպանիա կարող են առանց նախնական գրանցման ներկայացվել Մուտքի արտոնագրերի տրամադրման կենտրոն:
Դիմումների և բոլոր պահանջվող փաստաթղթերի տրամադրման ձեւաչափը մնում է անփոփոխ:
Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հասցեն է`
48/1 Նալբանդյան փող.,
Սախարով Բիզնես Կենտրոն, 2-րդ հարկ,
0010 Երեւան, Հայաստան:
Հեռախոսահամարն է +37460 74 05 04
էլ. փոստի հասցեն` info.ltar@vfshelpline.com
կայքը: http://www.vfsglobal.com/lithuania/armenia
Աշխատանքային օրերն ու ժամերն են`երկուշաբթի-ուրբաթ, 09:00-ից 16:00 ը (բացի պետական տոներից):
Հնարավոր է Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար դիմել նաեւ Լիտվայի Հանրապետության դեսպանություն: Գործում է պարտադիր օնլայն գրանցում դեսպանության կայքում` http://am.mfa.lt:
Ազգային D մուտքի արտոնագրերի համար դեպի Լիտվա եւ այլ հյուպատոսական հարցերի դեպքում պետք է դիմել անմիջականորեն դեսպանատուն: Ավելի մանրամասն տեղեկությունները հասանելի են վերը նշված կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: