Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին այսօր ասել է, որ «Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները շատ կառուցողական են եւ հիմնված են անկեղծ երկխոսության վրա»:
Այդ մասին նա ասել է, հանդես գալով ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում «Հայաստան-ՆԱՏՕ՝ նորագույն պատմություն» գրքի շնորհանդեսին:
Դեսպինա Աֆենտուլին ողջունել է գրքի թողարկումը՝ նշելով, որ այն ավելի հասանելի կդարձնի ՆԱՏՕ-Հայաստան կապերը հայ հասարակության համար:
«Այսօր մենք ունենք երկխոսության շատ լավ մակարդակ: Դրա մասին է վկայում է, օրինակ, վերջերս Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությունը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ «28+Հայաստան» ձեւաչափով, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը, ինչի համար մենք շնորհակալ ենք Հայաստանին»,- ասել է Աֆենտուլին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել այդ երկխոսությունը:
ՀՀ արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչություն պետ Սամվել Մկրտչյանը, իր հերթին, հիշեցրել է, որ վերջերս հաստատվել է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014–2016թթ. ծրագիրը: Նա նաեւ նշել է, որ ակտիվ զարգանում է երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես, արտակարգ իրավիճակների, գիտության եւ այլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: