Պետդումայի կոմիտեի ղեկավարը հայերից խնդրել է «ազդել» Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի վրա - Mediamax.am

4048 դիտում

Պետդումայի կոմիտեի ղեկավարը հայերից խնդրել է «ազդել» Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի վրա


Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը

Լուսանկարը` http://cdn1.img22.ria.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Պետդումայի հասարակական միավորումների ու կրոնական կազմակերպությունների հարցերով կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով ուկրաինական իշխանություններին հրապարակայնորեն կոչ անել դադարեցնել բռնությունն ու արյունահեղությունը:

«Պատգամավորի կարծիքով, այդ կոչը կարող է ազդեցություն ունենալ, քանի որ Ուկրաինայում մարդկանց արյունը թափվում է նաեւ երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի որոշումների արդյունքում, ով ունի հայկական արմատներ», - հաղորդում է ՐԻԱ Նովոստին: 

 

Յարոսլավ Նիլովը նշում է, որ «ամբողջ աշխարհը հիշում է հարյուր տարի առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը, եւ բազմաչարչար հայ ժողովուրդը մինչեւ վերջ չի վերապրել այդ ողբերգության բոլոր հետեւանքները»: Ռուսաստանցի պատգամավորը գրում է, որ «մարդկությունը դաս չի քաղել կատարվածից, եւ այսօր մենք Ուկրաինայում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի ականատեսներն ենք»: Նիլովի խոսքերով, այնտեղ տեղի ունեցող իրադարձություններն, ըստ էության, արդեն կարելի է «ցեղասպանություն» անվանել:

 

Նիլովը հայտնել է, որ նմանատիպ նամակ է հղել նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին