Տրայան Հրիստեա. Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ եվրոպական արժեքներին չպետք է թեթեւամտորեն վերաբերվենք - Mediamax.am

exclusive
8541 դիտում

Տրայան Հրիստեա. Ուկրաինայի դեպքերը ցույց են տալիս, որ եվրոպական արժեքներին չպետք է թեթեւամտորեն վերաբերվենք


Տրայան Հրիստեան
Տրայան Հրիստեան

Լուսանկարը` PanArmenian Photo


Մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը: Տոնի կապակցությամբ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հոդված է գրել, որը Մեդիամաքսը բացառիկ իրավունքով ներկայացնում է ձեր ուշադրությանը:

Եվրոպայի օրը՝ Շումանի հռչակագրի տարեդարձը, հրաշալի առիթ է նշելու, թե ինչպես մենք՝ ԵՄ-ն, ներսում հաղթահարեցինք հարյուրամայակների տարրաձայնույթուններն ընդհանուր ապագա կերտելու նպատակով: 1950 թվականի մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը հանդես եկավ Եվրոպայի միավորման գաղափարով՝ կոչ անելով բացառել պատերազմներն աշխարհամասում եւ երկրագնդի վրա տարածել խաղաղություն եւ բարեկեցություն:  

 

Աշխարհի բոլոր անկյուններում՝ Կահիրեից, Կիեւից մինչեւ Երեւան մարդիկ ձգտում են ունենալ այն, ինչ մենք ունենք ԵՄ-ում՝ անհատական իրավունքներ եւ ազատություններ, ժողովրդավարական կառավարում, օրենքի գերակայություն, ամուր եւ ակտիվ քաղաքացիական հասարակություն եւ արժանապատիվ կյանք:

 

Ուկրաինայում տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս արժեքներին չպետք է թեթեւամտորեն վերաբերվենք: Այսօր Եվրոպայում մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը մշտական ուշադրություն եւ աշխատանք պահանջող գործընթաց է, մենք համատեղ կրում ենք այն պահպանելու եւ սնելու  պատասխանատվությունը: Եվ մենք սատարելու ենք բոլոր նրանց, ովքեր դուրս են գալիս փողոց այն ձեռք բերելու նպատակով:

 

Մենք ստեղծեցինք Եվրոպական արտաքին գործերի ծառայությունը` մեր խոսքը լսելի դարձնելու նպատակով: Երբ մենք ներգրավված ենք, իրականացնում ենք  փոփոխություններ առաջացնող գործողություններ: Մեր քաղաքացիներին հայտնի է, որ այնպիսի լուրջ մարտահրավերների դեպքում, ինչպիսիք են անկայուն  պետությունները, էներգետիկ անվտանգությունը, կլիմայական փոփոխությունն ու միգրացիան, մենք ավելի արդյունավետ ենք, եթե միասնական ենք:

 

Վերջին տարիների ընթացքում մենք ձեւավորեցինք 21-րդ դարին համապատասխանող դիվանագիտական ծառայություն: Իր գործունեության շնորհիվ ԵՄ-ն դարձավ համաշխարհային դերակատար, որը կարողանում է տարածել իր արժեքներն ու շահերը աշխարհով մեկ: Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը դարձել է ԵՄ արտաքին քաղաքականության կենրոնական   ուղղությունը, որը նպաստում է աշխարհում ժողովրդավարական անցումներին եւ օժանդակում է ճնշված փոքրամասնություններին, սոցիալական խմբերին եւ ՀԿ-ներին խոսել բարձրաձայն իրենց մտահոգող խնդիրների շուրջ:

 

ԵՄ-ի մեկ այլ կարեւոր նշանակությունը համաշխարհային գործընկերներին միավորելն է՝ երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու նպատակով: ԵՄ Արտաքին եւ ավտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը գլխավորում էր ԵՄ 3+3 ձեւաչափի (Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, ինչպես նաեւ ԱՄՆ, Չինաստան եւ Ռուսաստան) բանակցությունները Իրանի հետ, որոնք պսակվեցին հաջողությամբ 2013 թվականի նոյեմբերին՝ ստեղծելով միջանկյալ համաձայնագիր Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

 

Համաշխարհային ճգնաժամի պայմաններում ԵՄ-ն որգեգրում է համապարփակ  մոտեցման քաղաքականություն՝ ընդգրկելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները` դիվանագիտական, զարգամցման, զինուժի եւ տնտեսական: Այս մոտեցումը թույլ է տալիս մեզ ոչ միայն վերացնել ախտանիշը, այլեւ կանխել մեր առջեւ ծառացող խնդիրների սկզբնաղբյուրները:

 

Վերցնենք «Աֆրիկյան եղջյուր» տարածաշրջանը, որտեղ Սոմալիի կառավարության հետ քաղաքական երկխոսության, մեր ռազմածովային  «ATALANTA» առաքելության  համատեղ ջանքերի, զարգացմանն ուղղված  թիրախային օժանադակության եւ հումանիտար օգնության շնորհիվ ծովահենությունը կրճատվեց 95 տոկոսով: Նախկին ծովահեններն այսօր հաճախում են կրթական հաստատություններ, ձեռք են բերում այնպիսի  հմտություններ, որոնք կօգնեն նրանց նպաստել իրենք երկրի բարգավաճմանը:

 

2014 թվականը հատկանշական է Եվրոպական Միության համար: Տաս տարի առաջ մեր Միության կազմը համալրվեց 10 նոր պետություններով: 2004 թվականի ընդլայնման փուլը դարձավ մեր տարածաշրջանում տասնյակ տարիների  տարաձայնությունների լուծման կարեւորագույն քայլ: Այնուհետեւ մեզ միացան եւս երեք նորանդամ պետություններ: Այս փաստը վկայում է այն մասին, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու հետաքրքրությունը չի մարում:

 

2014 թվականը կարեւոր է նաեւ Եվրոպայի քաղաքացիների համար: Մայիսի 22-ից 25-ը նրանք քվեարկելու են նոր Եվրոպական խորհրդարանի ստեղծման համար:  Իսկ սա նշանակում է, որ քաղաքացիները հստակ ասելիք ունեն այն հարցի շուրջ, թե որոնք են լինելու ԵՄ-ի առաջնահերթությունները հետագա 5 տարիների համար:

 

64 տարի առաջ Ռոբերտ Շումանը հստակ քայլեր ձեռնարկեց այն գաղափարի ուղղությամբ, որն այսօր հանդիսանում է Եվրոպական Միություն: Այսօր Եվրոպայի օրը բոլորիս հնարավորություն է տալիս ի մի բերել ձեռքբերումները եւ հայացք ուղղելով ապագային՝ մտորել, թե ինչպես կարող ենք այսօր համատեղ ջանքերով ձեւավորել Եվրոպայի ապագան եւ խթանել խաղաղությունն ու բարեկեցությունը թե ներսում, եւ թե ամբողջ աշխարհում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին