Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը - Mediamax.am

exclusive
3133 դիտում

Դեպի Էվերեստ. Նամչե Բազարն ու աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը


Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Հրաչուհի Այվազյանը Նամչե Բազարում
Հրաչուհի Այվազյանը Նամչե Բազարում

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս


2023 թվականի հոկտեմբերին Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian Geographic) կազմակերպել էր ուղեւորություն Նեպալ՝ դեպի Էվերեստի բազային ճամբար: Ճամփորդության ընթացքում Armenian Geographic-ի մենեջեր Հրաչուհի Այվազյանը Մեդիամաքսի համար նոթեր է վարել, իսկ լուսանկարել է HONOR 90 սմարթֆոնով, որն իրեն դրսեւորեց որպես հուսալի եւ դիմացկուն օգնական:

 

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ

 

Հոկտեմբերի 12-ի առավոտյան դուրս եկանք Պաիյաից եւ 15 կիլոմետր քայլելուց հետո հասանք այն վայրը, որտեղից ի սկզբանե պետք է մեկնարկեինք քայլարշավը՝ Լուկլայի խաչմերուկ։ Եթե մեր թռիչքը Կատմանդուից Լուկլա կայանար ըստ նախատեսվածի, մենք այստեղ կհասնեինք ընդամենը 25 րոպեում։ Պարտադրված «այլընրանքային» տարբերակը մեզանից խլեց 2 օր:

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Մինչեւ Փակդինգ երթուղին ծանրաբեռնված չէր, քանի որ մենք գտնվում էինք ոչ տուրիստական երթուղու վրա՝ խմբերի մեծ մասը նախընտրում էր սպասել Ռամեչափի օդանավակայանում եւ ինքնաթիռով հասնել Լուկլա ու այնտեղից սկսել քայլարշավը։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Եղանակն արդեն կարգավորվել էր ու թռիչքները վերսկսվել էին, իսկ դա նշանակում էր, որ հաջորդ օրվանից երթուղին արդեն շատ ծանրաբեռնված էր լինելու։ Շատերը ուղղաթիռներով էին հասնում Լուկլա, քանի որ մեծ կուտակումների պատճառով բոլորին չէ, որ հենց այդ օրը ինքնաթիռ նստելու բախտ կվիճակվեր։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Օրը շատ երկար էր ու Փհակդինգի մեր հյուրատուն հասանք մթնշաղին։

 

Քանի որ հյուրատան հոսանքի աղբյուրը արեւային պանելներն էին, իսկ նախորդ օրերն ամպամած էին, մեզանից ոմանք լողացան սառը ջրով։ Հետո ընթրեցինք ու գնացինք քնելու։ Այդ օրվանից սկսած մեր ուղեկցորդները խորհուրդ էին տալիս այլեւս միս չուտել, քանի որ միսը բերվում է «ներքեւից» ու թարմ չի լինում։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Հոկտեմբերի 13-ին Փհակդինգից ուղեւորվեցինք դեպի Սոլոկխումբու տարածաշրջանի ամենամեծ բնակավայրը՝ 3340 մետր բարձրության վրա գտնվող Նամչե Բազար գյուղաքաղաքը, որը համարվում է շերպաների մայրաքաղաքը: Այդ օրը քայլեցինք 11 կիլոմետր եւ բարձրացանք մոտ 1000 մետր։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Չեք գտնի ինչ-որ մեկին, ով տարված է լեռնագնացությամբ ու չի լսել Նամչե Բազարի մասին՝ կապույտ կտուրներով հայտնի բնակավայրի մասին։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Փհակդինգից դուրս գալուց մոտ մեկ ժամ անց հասանք Սագարմաթխա ազգային պարկի մուտքի մոտ, որտեղ հարյուրավոր մարդիկ սպասում էին գրանցման իրենց հերթին։ Սագարմաթխան Էվերեստի նեպալերեն անվանումն է։ Մոտ երկու ժամ սպասելուց հետո վերջապես ստացանք ազգային պարկի տարածք մուտք գործելու թույլտվությունն ու շարունակեցինք ճանապարհը։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Քայլեցինք երթուղու ամենամեծ եւ ամենահայտնի կախովի կամրջով, որը կրում է Սըր Էդմունդ Հիլարիի անունը։ Իրական Հիլարիի կամուրջը ներքեւում է, բայց այն վաղուց չի օգտագործվում։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Ինչպես պատմեց մեր ուղեկցորդը, այդ կամրջից հետո արահետը շատ նեղ է ու դեպքեր են եղել, երբ բեռներ տեղափոխող կենդանիներն անդունդն են ընկել։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Նամչե Բազարում արշավականները սովորաբար 1-2 օր են անցկացնում՝ կլիմայավարժեցման համար։

Հրաչուհի Այվազյանը Նամչե Բազարում Հրաչուհի Այվազյանը Նամչե Բազարում

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Բայց քանի որ մենք ծրագրից ետ էինք ընկել, ապա ընդամենը մի քանի ժամ ունեինք շրջելու համար։

Լուսանկարը` Հրաչուհի Այվազյան/Մեդիամաքս

Նամչե Բազարում կան շատ սրճարաններ, թխվածքի խանութներ եւ անթիվ անհամար հուշանվերների խանութներ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր իռլանդական փաբը, որը, իհարկե, շրջանցել չէինք կարող։

 

Հրաչուհի Այվազյան

 

Շարունակելի

 

Կարդացեք նաեւ Դեպի Էվերեստ. Ամեն ինչ սկսվում է նախատեսվածին հակառակ

 

«Դեպի Էվերեստ» նախագծի բոլոր լուսանկարներն արվել են HONOR 90 սմարթֆոնով, որը կարող եք ձեռք բերել Vega, Team Telecom, Ucom, Zigzag, VLV centre, Vesta, Eldorado Armenia սրահներում։ HONOR 90-ի մասին կարող եք կարդալ այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին