Նախագահական ընտրությունները կարեւոր կլինեն Հայաստանի եւ ԵՄ-ի հետագա հարաբերությունների համար, ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը - Mediamax.am

122395 դիտում

Նախագահական ընտրությունները կարեւոր կլինեն Հայաստանի եւ ԵՄ-ի հետագա հարաբերությունների համար, ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան  եւ Անդրեյ Սորոկինը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան եւ Անդրեյ Սորոկինը

Լուսանկարը` photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան այսօր ասել է, որ փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները կարեւոր կլինեն Հայաստանի եւ Եվրոպական Միության հետագա հարաբերությունների համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն կշարունակի օգտագործել “Ավելին ավելիի համար” (“more for more”) սկզբունքը:

 

«Մենք ողջունում ենք բարեփոխումները շարունակելու իշխանությունների պատրաստակամությունը: Մենք արդեն բավականին առաջընթաց ենք գրանցել Ասոցացման համաձայնգրի շուրջ բանակցություններում, սկսել ենք բանակցություններն ազատ առեւտրի գոտու վերաբերյալ եւ փաստացիորեն ավարտել ենք վիզային համակարգի դյուրացման եւ անձանց հետընդունման բանակցությունները”,- ասել է Տրայան Խրիստեան:

 

Առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ բոլոր առաջարկների իրագործման կարեւորությունը երկրի իշխանությունների կողմից:  

 

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր հերթին հիշեցրել է, որ ՀՀ նախագահն իր վերջին ելույթներից մեկում ընդգծել է, որ ընտրությունները կանցկացվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաջարկությունների եւ նկատողությունների համաձայն:

 

«Գործնականում մենք ստացել ենք Հայաստանի բարձրագույն պաշտոնյայի հավաստիացումն ընտրությունների անցկացման վերաբերյալ»,- ասել է Անդրեյ Սորոկինը:

 

Նա նշել է, որ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանն ուղղված իր նախագծի իրականացումը: Նախագծի ընդհանուր արժեքը 1,7 մլն եվրո է եւ այն իրականացվում է Հայաստանում ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին