Երեւան: Մեդիամաքս: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Արամ Մանուկյանն այսօր ասել է, որ Կոնգրեսը դիմելու է Սահմանադրական դատարան` մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով:
Հանդես գալով այսօրվա ՀԱԿ հանրահավաքում, նա ներկայացրել է այդ որոշման հիմքերը:
«Մենք պետք է Սահմանադրական դատարանի վրա քաղաքացիական ճնշում գործադրենք, որպեսզի այն կայացնի արդար որոշում», - ասել է Արամ Մանուկյանը;

















