Կոալիցիա անպայման կձեւավորվի, վստահ է Ալեքսանդր Իսկանդարյանը - Mediamax.am

Փետրվար 25, 2026
108926 դիտում

Կոալիցիա անպայման կձեւավորվի, վստահ է Ալեքսանդր Իսկանդարյանը


 Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ «չնայած ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է ստացել, կոալիցիա անպայման կձեւավորվի»:

Այս մասին քաղաքագետն ասել է այսօր` պատասխանելով հնարավոր կոալիցիայի ձեւավորման մասին Մեդիամաքս-ի հարցին: 

 

«Ակնհայտ է, որ 5 կուսակցությունների եւ 1 բլոկի ղեկավարություններում այսօր խորհրդատվություններ են ընթանում»,- ասել է նա:

 

Ալեքսանդր Իսկանդարյանը նաեւ նշել է, որ իր համար հիմնական հարցը հետեւյալն է` կառաջարկեն արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մտնել կոալիցիա, թե՞ ոչ: 




Մեր ընտրանին